Ղազախստանը Ռուսաստանում նոր դեսպան է նշանակել

Մանրամասներ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԱՊՀ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ և մշակույթի նախկին նախարար Դաուրեն Աբաևին նշանակել է Ռուսաստանում նոր դեսպան։

Հունիսի 16-ին Տոկաևը Երմեկ Կոշերբաևին ազատել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպանի պաշտոնից և նշանակել Արևելյան Ղազախստանի շրջանի վարչակազմի ղեկավար։