Ուկրաինայում ձերբակալել են Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին: Երկրի հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության տվյալներով՝ Տրուխանովը ձերբակալվել է Օդեսայի մեքենաշինական գործարանի «Կրայանի» գործի շրջանակներում։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ մայիսի 4-ին Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ գործող անձանցից մեկի՝ Օդեսայի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։ Դատախազի միջնորդության համար հիմք է հանդիսացել ամբաստանյալի կողմից դատարանի կողմից նախապես սահմանված գրավը չվճարելը։ Գրավը կազմել է գրեթե 31 մլն գրիվնա։
Հակակոռուպցիոն դատախազությունը Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին և նրա տեղակալ Պավել Վուգելմանին մեղադրում է 2016 թվականին Օդեսայի քաղաքային խորհրդի կողմից տեղական բյուջեի միջոցների յուրացման մեջ՝ «Կրայան» գործարանի շենքը մասնավոր կառույցից գնելու միջոցով։
0Comments