ԵՄ-ն իջեցնում է չինական արտադրության Tesla ավտոմեքենաների համար նախատեսված մաքսատուրքերը

Մանրամասներ
տեսլա

Եվրամիությունը նվազեցրել է Չինաստանում արտադրված Tesla էլեկտրական ավտոմեքենաների (EV) ներկրման լրացուցիչ մաքսատուրքերը մինչև 9%, նախկինում նախատեսված 20,8%-ի փոխարեն, գրում է Euronews-ը։

Այս նոր դրույքաչափը զգալիորեն ցածր է 17%-ից մինչև 36,3% միջակայքից, որը պարտադրվում է չինական էլեկտրական ավտոմեքենաների այլ արտադրողներին՝ տարածաշրջանում պոտենցիալ կերպով խթանելով Tesla-ի վաճառքը:

Ընդսմին, մինչև հոկտեմբերի 31-ը ծրագիրը պետք է հաստատի ԵՄ անդամ 27 երկրների մեծամասնությունը։ Եթե ​​«կանաչ լույս» տրվի, նոր հարկադրույքը կգործի առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Որոշմանը նախորդել է Եվրահանձնաժողովի կողմից չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենաների՝ հուլիսին հայտարարված մաքսատուրքերը դեպք առ դեպք գնահատելու Tesla-ի խնդրանքը:

ԵՄ-ում համարում են, որ ոլորտում Պեկինի սուբսիդիաներն անարդար են և ԵՄ ավտոարտադրողներին զգալի վնաս կհասցնեն:

Հետաքննություն անցկացնելուց հետո Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ Tesla-ն Չինաստանի կառավարությունից ավելի քիչ սուբսիդիաներ է ստացել։

Շուկայականից ցածր գներով մարտկոցներ մատակարարելուց, ինչպես նաև Չինաստանում արտահանողների համար արտոնյալ հողօգտագործումից և եկամտահարկի իջեցումից ամերիկյան ավտոարտադրողը հիմնականում շահել է:

Սահմանված հավելյալ հարկադրույքն ի հավելումն գործող 10% մաքսատուրքի կլինի, որը կիրառվում է չինական էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար։