Ռուսաստանում զբոսաշրջային գործակալությունն իր հաճախորդներին պատահաբար ուղարկել է ոչ թե Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ, այլ Թուրքիայի Մարդին քաղաք, այս մասին, Թերթի փոխանցմամբ, հայտնում է Yeni Akit-ի թուրքական հրատարակությունը։
Մարդինի զբոսաշրջային ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Ասլան Փաշաօղլուն ասել է, որ թեև զբոսաշրջիկները շատ են զարմացել ստեղծված իրավիճակից, բայց Մարդինն իրենց շատ է դուր եկել։
Առկա տեղեկությունների համաձայն՝ տուրիստական գործակալության հաճախորդները հաջորդ օրը Ստամբուլով չվերթով ուղարկվել են Իսպանիա։
Ռուսաստանից զբոսաշրջիկներին սխալմամբ ուղարկել են ոչ թե Մադրիդ, այլ թուրքական Մարդին
Մանրամասներ
0Comments