Ալիևը «լավ չի անում». Արարատ Միրզոյանը՝ Ալիևի կողմից հնչած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մասին
Սեպտեմբերի 21, 2025

Ալիևը «լավ չի անում». Արարատ Միրզոյանը՝ Ալիևի կողմից հնչած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մասին

Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով ընթանում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ ունենք ընդհանուր պատկերացումներ և դրանք արտահայտված են ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և համապատասխանաբար իրավազորության ներքո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքներին:

Հարցին՝ ինչու՞ «անխոչընդոտ» ձևակերպումը չի օգտագործվել նաև հայկական կողմի համար, Միրոզյանը պատասխանել է. «Իմաստ ունի՞ նույն հարցը 50 հազար անգամ տալ, այդ հարցին այնքան ենք պատասխանել, նույն բանն է, գրված է անխոչընդոտ, փոխադարձ առավելություն: Տասնյակ կոնվենցիաներ ու միջազգային փաստաթղթեր կան, որտեղ այդ նույն անխոչընդոտի վերաբերյալ Հայաստանը ունի պարտավորություններ, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ»:

Անդրադառնալով Ալիևի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, Արարատ Միրզոյանը նշել է, որ Ալիևը «լավ չի անում»: Խոսելով նաև «Խաղաղության պայմանագրի» մասին, արտգործնախարարն ասել, որ պատրաստ են րոպե առաջ սկսել աշխատանքները: 

Rate this item
(0 votes)

Լրահոս