Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ եւ նրանց մեջ կան 5-6 ֆավորիտներ. Փաշինյան
Սեպտեմբերի 21, 2025

Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ եւ նրանց մեջ կան 5-6 ֆավորիտներ. Փաշինյան

Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ եւ նրանց մեջ կան 5-6 ֆավորիտներ։ Այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ կուսակցության համագումարի ժամանակ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության տեսակետին, որ ժամանակավոր կառավարություն ստեղծվի եւ վարչապետի թեկնածու լինի ՔՊ–ից։

«Ես մեր թիմին գնահատում եմ բարձր։ Ընդդիմությունն ասում է՝ թող իրենցից լինի, ինչո՞ւ են խոսում մեր մասին, որովհետեւ մենք ունենք ժողովրդից ստացած մանդատը եւ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի ուղիղ որոշմամբ։ Ես ժողովրդի ընտրությունն անտեր չեմ թողնի։ Ես շատ լավատես եմ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ժողովրդի հետ մենք պորտալարով ենք կապված, զգում ենք նրանց պատգամն էլ, զայրույթն էլ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս