ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ն փող է վաստակում ուկրաինական հակամարտությունից՝ մանրամասնելով, որ Կիևը սպառազինությունը ձեռք է բերում Միացյալ Նահանգներից: Նրա խոսքով՝ ամերիկյան կառավարությունը ոչ մի գումար չի ծախսում հակամարտության վրա, այն ֆինանսավորում է ՆԱՏՕ-ն:
«Մենք փող ենք աշխատում հակամարտությունից (Ուկրաինայում՝ խմբ.), քանի որ նրանք գնում են մեր սարքավորումները»,- Թրամփի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Հուլիսին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են Կիևին ամերիկյան զենք ուղարկելու մասին, ընդ որում՝ ծախսերը կհոգա Եվրոպան։