Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել
Նոյեմբերի 04, 2025

Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել

By Սեպտեմբերի 20, 2025 76

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին։ Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանքավայրը հայտնաբերվել է Կարակալպակստանի Ուստյուրտի տարածաշրջանում։

 

«Ավելի վաղ մեզ մոտ նավթի և գազի ոլորտում հետախուզական աշխատանքներ են իրականացվել 2500-3000 մետր խորության վրա։ Այս տարի մեր արդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ Ուստյուրտում հորատանցք է բացվել 6500 մետր խորության վրա, և հայտնաբերվել է գազի շատ խոշոր հանքավայր», – ասել է նա։

Միրզիյոևը չի բացահայտել հայտնաբերված գազի մոտավոր պաշարները և չի նշել հորատման աշխատանքներն իրականացնող ընկերությունները։

Նախագահը հայտնել է, որ Ուզբեկստանն ունի այնպիսի տեխնոլոգիական հանքանյութերի մեծ պաշարներ, ինչպիսիք են վոլֆրամը, մոլիբդենը, տիտանը և այլն։

«Ըստ գնահատումների՝ նման ռեսուրսների համաշխարհային պաշարների 10-15%-ը կենտրոնացած է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այդ թվում՝ Ուզբեկստանում», – ասել է Միրզիյոևը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դատավորը դատապարտել է անմեղ մարդու. փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին (տեսանյութ)

Արտաքին որոշ ուժերին և հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները. Զաքարյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից. փաստաթղթերի արտահոսք․ OC Media

Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. Փաշինյան

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից (լուսանկար)

Պաշտոնապես հրավիրել եմ Էրդողանին Հայաստան և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի. Փաշինյան

Փաշինյանը Ալիևին գերադասեց այլ ֆորմատով պատասխանել

Ա Սերիա․ 10-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ)

«Կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. Իրանագետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին