Ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունները չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ․ Պետրոսյանը` երեկ ամբողջ Կենտրոնի հոսանքազրկման մասին
Սեպտեմբերի 21, 2025

Ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունները չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ․ Պետրոսյանը` երեկ ամբողջ Կենտրոնի հոսանքազրկման մասին

Սխալ են այն տեղեկությունները, որ ես մոտ 7 միլիոն աշխատավարձ եմ ստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

 

«Ես ձեզ ավելին ասեմ, դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, բայց նաև հայտարարագրի մեջ դուք կտեսնեք։

Բայց ավելին ասեմ, այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց ու տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք և բոլորն ուղղել ենք ՀԷՑ-ի հազարից ավելի սոցիալական ամենաներքևի շեմին»։ 

Խոսլեով ՔՊ-ի ներսում միջադեպերի, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջադեպի մասին նա ասել է, որ այդ վեճերը բոլորը բամբասանքներ են։

«Դա բնական, ներկուսակցական, օրգանիկ գործընթացներ են։ ՔՊ-ն արդեն մի փոքր ավել 10 տարեկան է և այսօր մեր հերթական 7-րդ համաժողովն է, որը հաջորդել է ներկուսակցական շատ առողջ, ինստիոտուցիոնալ ընդգրկում-քարորզարշավին, որպեսզի կուսակցությունն ընտրի իր գործադիր բարձրագույն մարմնին։ Եվ ես շատ ուրախ եմ, որ կուսակցությունն 10 տարում դարձել է ինստիտուցիոնալ կառույց, որը որևէ անձնակենտրոն, որևէ քմահաճությունների բերումով ղեկավար կազմեր չեն ձևավորվել, ամբողջը իրականացվում է առողջ քաղաքական մրցապայքարի միջով անցնելով, որը կարող է զուգորդվել տարբեր տեսակետների առողջ բախումով, ընդամենը դա էր»։

«ՀԷՑ-ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անելու, բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունները չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ։ Այդ անջատման մեջ կար որոշակի նաև նույն սեփականատերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը, որի հետևանքն անջատումներ էին, ինչի կապակցությամբ երկուշաբթի ՀԷՑ-ում կլինեն ազատումներ և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն սանկցիաներ»,-ասել է նա պատասխանելով լրագրողի այն հարցին, որ դուք եկաք ՀԷՑ-ը բարեփոխելու, բայց երեկ ամբողջ Կենտրոն վարչական շրջանը հոսանքազրկված էր, լուսացույցները չէին աշխատում, ու վարորդները ֆեյսբուքյան էջում Ձեզ էին թագ անում, որ եկել եք բարեփոխելու, ինչու է այս վիճակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս