ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով` Արշակյանը չի մասնակցում, քանի որ կուսակցական պարտք է ունեցել։ «Արշակյանը փոխանցումն իրականացրել է, բայց սահմանված ժամկետում գումարը ՔՊ-ի հաշվեհամարին չի հասել, դրա համար նրա մասնակցությունը չի հաստատվե»,- նշել է Պապոյանը։
Պապոյանը նաև տեղեկացրել է, որ ՔՊ-ի անդամավճարը 1,000 դրամ է, իսկ պաշտոնյաների դեպքում նրանց աշխատավարձի 3 տոկոսի չափով։