Շաուրմա ուտելուց հետո 8 անձ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
Սեպտեմբերի 21, 2025

Շաուրմա ուտելուց հետո 8 անձ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ

By Սեպտեմբերի 18, 2025 51

Երևանում շաուրմա ուտելուց հետո սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդանոց դիմած 12 քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մյուսները համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել։ 

«Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք բժիշկների հսկողության տակ են»,- հայտնեցին գերատեսչությունից։ 

Հոսպիտալացված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում գործող «Լավ-նա շաուրմա»-ում սնվելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել։

ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Նմուշառում է կատարվել առկա հումքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության:

Պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով: Սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպիտակ տունը բացահայտել է TikTok-ի ապագայի մասին ԱՄՆ և Չինաստանի միջև կնքված համաձայնագրի մանրամասները

Ատամների կորուստն այլևս չի պահանջի թանկարժեք իմպլանտներ. մարդու օրգանիզմը բնական կերպով կփոխարինի կորցրած ատամները

ԱՄՆ-ն պլանավորում է դադարեցնել ՌԴ-ին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին տրամադրվող օգնությունը. Reuters

«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

Հայտնի են ՔՊ վարչության ամենաշատ ձայներ ստացած անդամների անունները

Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել

Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ

Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան

Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ համաժողովը կարող է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա․ Բերբոք

Ֆրանսիան երկուշաբթի օրը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը․ Մակրոն

Հայաստանը ներկայացնող գեղասահքի զույգն օլիմպիական ուղեգիր է նվաճել

Ռուսաստանի ՊՆ-ն ադրբեջանական արտադրության «Գյուրզա» զրահամեքենա է ոչնչացրել

Ռուսաստանում առաջին ձյունն է տեղացել

Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին. Պապոյանը բացատրել է, թե ինչու

Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց