Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.
Անդրանիկի փողոց՝ հ.75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված,
Պ. Սևակի փ․ հ.8 և 8/2 հասցեների միջնամաս,
Հալաբյան փողոց` պոլիկլինիկայի մոտ,
Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեին հարակից (Հայ-չինական դպրոց) ճանապարհահատված,
Տ. Պետրոսյան փ․` 20 պոլիկլինիկա,
Դավիթ Բեկի փ․ 106/5 հասցեի մոտ (ՀՔԲ մոտակայքում),
Հրաչյա Թամրազյան – Ռիգայի փողոցների խաչմերուկ,
Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց,
Խաչիկ Դաշտենցի – Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ,
Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց: