Պուտինը ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է, և երբեք չի դադարել այդպիսին լինելուց․ Քելլոգ
Սեպտեմբերի 21, 2025

Պուտինը ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է, և երբեք չի դադարել այդպիսին լինելուց․ Քելլոգ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանիպուլյատոր է։ Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

«Պուտինը ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է, և երբեք չի դադարել այդպիսին լինելուց։ Նա չի հասկանում Արևմուտքը, ձևացնում է, թե անգլերեն չի խոսում, երբ իրականում խոսում է, և մենք մի քանի անգամ այդ փաստը մերկացրել ենք։ Նրան կարելի է դիմակայել միայն ուժով, իշխանությամբ և ևս մեկ անգամ ուժով», - ասել է պաշտոնայն։  

«Պուտինին և Ռուսաստանին պետք է նայել որպես էքսպանսիոնիստական տերություն։ Նա ցանկանում է վերականգնել Ռուսական կայսրությունը», հայտնել է հատուկ դեսպանորդը: Քելլոգը հավելել է՝ «Պուտինը ռեալիստ է, և եթե դուք բարձրացնեք խաղադրույքները, նա կհանձնվի»։ «Պուտինին մոլորեցնում են։ Ցավոք, նա կարծում է, որ հաղթում է պատերազմում, բայց դա այդպես չէ։ Ուստի Թրամփը պարզապես նրան տալիս է գործողությունների ազատություն և բանակցությունների սեղանի շուրջ նստելու ժամանակ, սակայն խաղաքարտերը նախկինի պես մեր ձեռքում են», - ընդգծել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։

Rate this item
(0 votes)

Լրահոս