Փաշինյանն առաջարկել է ծափահարել ԱՄՆ նախագահին. Անվտանգությունը նաև «Թրամփի ուղին է»
Հոկտեմբերի 19, 2025

Փաշինյանն առաջարկել է ծափահարել ԱՄՆ նախագահին. Անվտանգությունը նաև «Թրամփի ուղին է»

By Սեպտեմբերի 20, 2025 57

Մենք պետք է շարունակենք սահմանազատման գործընթացը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճշգրիտ այնպես, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված և վավերացված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բազմիցս եմ ասել, որ մեր օկուպացված տարածքների խնդրի լուծումը, ինչպես պատկերացրել, այնպես էլ պատկերացնում ենք այս պրոցեսի շրջանակում, այն սկզբունքների շրջանակում, որը հիշատակեցի և որոնց մասին ասել եմ: Անվտանգությունը նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացումն է, ապաշրջափակումը և «Թրամփի ուղի. հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը մեզ հնարավորություն է տալու ինտեգրվել աշխարհին, երկաթուղային կապ ունենալ Հայաստանի տարբեր հատվածների, բայց և Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի հետ և դառնալ խաղաղության խաչմերուկ»,-նշել է Փաշինյանը։ 

Փաշինյանն առաջարկել է ծափահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր աջակցության և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ջանքերի, իր ջանքերի համար։ Դահլիճը ծափահարել է, այնուհետև վարչապետը շարունակել է խոսքը՝ ապաշրջափակման մասին: 

«Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք նաև ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով նաև Եվրոպական Միության հետ։ Սա նույնպես վճռական և կարևոր գործոն է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այս տարի ընդունեցինք և Հանրապետության նախագահի կողմից վավերացնելուց հետո ուժի մեջ է «Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, և մենք արդեն ակտիվացրել ու ակտիվացնելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ օրենքը լրացուցիչ երաշխիք է, որ մենք՝ կառավարող մեծամասնությունը ավելի կակտիվացնի իր ջանքերը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի առաջ բոլորի հավասարության, հակակոռուպցիոն պայքարի ուղղությամբ։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնում․ ծրագրված են երկկողմ հանդիպումներ

Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանը թшլшնելուց հետո

Լուվրը փակ է․ թանգարանից զարդեր են գողացել

Որո՞նք են «ամենադժբախտ մասնագիտությունները»

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին

Գողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանն ու այնտեղից տարել 13 միլիոն դրամ

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

Նեթանյահուն հայտարարել է առաջիկա ընտրություններում կրկին առաջադրվելու մտադրության մասին

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արևմուտքը Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ որակել է ձախողում Կիևի համար

Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում. նախատեսված է առանձնազրույց Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց