Պուտինի թռիչքը դեպի Բուդապեշտ՝ բարդ առաջադրանք հատուկ ծառայությունների համար
Նոյեմբերի 09, 2025

Պուտինի թռիչքը դեպի Բուդապեշտ՝ բարդ առաջադրանք հատուկ ծառայությունների համար

By Հոկտեմբերի 17, 2025 51

Ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա թռիչքը դեպի Բուդապեշտ՝ Թրամփի հետ հանդիպման համար, կապված է լուրջ ռիսկերով։ Նրա խոսքով՝ Հունգարիան չունի ծովային սահման, իսկ Ռուսաստանը չի սահմանակցում այդ երկրի հետ, ինչը ստիպում է կառուցել բարդ և վտանգավոր օդային երթուղի՝ անցնելով անբարյացակամ պետությունների տարածքների մոտով։

Կոցը շեշտել է, որ Ուկրաինայի տարածքով անցնելը պարունակում է ուղղակի հարվածի վտանգ նախագահական ինքնաթիռի նկատմամբ, իսկ Բալթյան երկրներում և Գերմանիայում առկա են անհայտ անօդաչուների սպառնալիքներ։ Նա առաջարկել է ամենաանվտանգ տարբերակը՝ Թռիչքով անցնել Անդրկովկասով, Իրանի, Թուրքիայի, Միջերկրական ծովի, Չեռնոգորիայի և Սերբիայի տարածքով։ Լրագրողի գնահատմամբ՝ այցը «բարդ խնդիր է Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար», իսկ Արևմուտքը, մասնավորապես Մեծ Բրիտանիան, կարող է փորձել խոչընդոտել գործընթացը։

Նախօրեին Պուտինն ու Թրամփը ունեցել են երկու ժամ տևած հեռախոսազրույց, որի ընթացքում, ըստ Սպիտակ տան, ձեռք է բերվել «զգալի առաջընթաց»։ Կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում, իսկ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն վստահեցրել է, որ երկիրը կապահովի առավելագույն անվտանգություն երկու առաջնորդների համար։ Ռուս փորձագետ Վլադիմիր Վասիլևի կարծիքով՝ այս հանդիպումը կարող է դառնալ Ռուսաստանի վերադարձի խորհրդանիշը դեպի Եվրոպա և հաղթանակ ռուսական դիվանագիտության համար, գրում է Лента.ру-ն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը բանակցություններ է վարում Չինաստանի հետ Chengdu J-10C կործանիչներ ձեռք բերելու շուրջ. Sepah Pasdaran

Սպիտակ տան մամուլի քարտուղարը ВВС հեռուստաալիքն անվանել է «100 տոկոսով կեղծ» լրատվամիջոց

Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլ հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան

Թուրքիան ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Շաթդաունը ԱՄՆ–ի տնտեսությանն սպասվածից ավելի մեծ վնաս կհասցնի. Սպիտակ տուն

Երևանի 4 վարչական շրջանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան

Մենք հետևում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերին․ Էրդողան

ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի սահմանին 800 000 զինծառայող տեղակայելու հավանականության մասին

Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թյուրքական աշխարհի պատմության մեջ․ Էրդողան

Ալիևը «հաղթանակի պարադի» ժամանակ իր ելույթում հեգնանքով նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ են խմելու

Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18, 19 թվականներին, ուրեմն այո դա իմ սխալն էր, որ դա չեմ արել․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմը կանխելու մասին

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել

Օրբանը Թրամփին օգնություն է առաջարկել Ուկրաինայում կարգավորման հասնելու հարցում