Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքին ՔՊ վերնախավը չի մասնակցել․ «Հրապարակ»
Հոկտեմբերի 18, 2025

Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքին ՔՊ վերնախավը չի մասնակցել․ «Հրապարակ»

By Հոկտեմբերի 17, 2025 17

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական կուլիսներում ակտիվ քննարկում են ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը տեղի է ունեցել վերջերս՝ «Աղաբաբյանս» ռեստորանում։

Բանն այն է, որ հարսանիքին ՔՊ վերնախավը չի մասնակցել՝ ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը, միայն հաշված ՔՊ-ականներ են ներկա եղել` պատգամավորի «նեղ կռուգը»։

Մինչդեռ շատերն ակնկալել են, որ ՔՊ վարչության անդամ դարձած Խաչատրյանն առիթը բաց չի թողնի՝ թիմի հետ մերձեցման երեկո անցկացնելու, որ իր ընտրվելը ծանր տարած մարդկանց հետ կոնտակտը վերականգնի` ցույց տալով, որ ինքը սրսուռ ՔՊ-ական է, այլ ոչ թե ՀՀԿ-ի ժամանակվա «գայիշնիկ»»: 

Մանրամասները՝ այստեղ:

Rate this item
(0 votes)

Լրահոս