Ֆրանսիայում դիսպետչերի քնելու պատճառով ուղևորատար ինքնաթիռը կես ժամ չի կարողացել վայրէջք կատարել
Նոյեմբերի 04, 2025

Ֆրանսիայում դիսպետչերի քնելու պատճառով ուղևորատար ինքնաթիռը կես ժամ չի կարողացել վայրէջք կատարել

By Սեպտեմբերի 20, 2025 63

Ֆրանսիայի Կորսիկայի օդանավակայանում հերթապահ միակ դիսպետչերը քնել է աշխատանքի վայրում, ինչի հետևանքով ուղևորատար ինքնաթիռը շուրջ կես ժամ չի կարողացել վայրէջք կատարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։

 

Air Corsica-ի չվերթը Փարիզից ուղևորվում էր Կորսիկա և ժամանելու պահին չի կարողացել վայրէջք կատարել, քանի որ դիսպետչերը չէր միացրել թռիչքուղու լուսավորությունը։

Ինքնաթիռի օդաչուն սկզբում որոշել է սպասել, պտտվելով օդում, իսկ այնուհետև սկսել է երթուղու փոփոխության պլան մշակել։ Միայն 20 րոպե անց դիսպետչերը արթնացել է և անցել իր պարտականությունների կատարմանը։ Դրանից հետո թռիչքուղու լուսավորությունը միացվել է, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Ինքնաթիռի օդաչուն պատմել է, որ իր բազմամյա կարիերայում երբեք չի բախվել նման իրավիճակի։

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է միջադեպը և հայտարարել, որ սկսել է հետաքննություն։ 

Դիսպետչերը հանձնել է ալկոհոլի թեստ, որը եղել է բացասական։ Այժմ քննարկվում է նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման հարցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դատավորը դատապարտել է անմեղ մարդու. փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին (տեսանյութ)

Արտաքին որոշ ուժերին և հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները. Զաքարյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից. փաստաթղթերի արտահոսք․ OC Media

Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. Փաշինյան

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից (լուսանկար)

Պաշտոնապես հրավիրել եմ Էրդողանին Հայաստան և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի. Փաշինյան

Փաշինյանը Ալիևին գերադասեց այլ ֆորմատով պատասխանել

Ա Սերիա․ 10-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ)

«Կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. Իրանագետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին