Հոգևոր հանդիպումը նախատեսված է առաջիկայում, գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին․ Փաշինյան
Սեպտեմբերի 21, 2025

Հոգևոր հանդիպումը նախատեսված է առաջիկայում, գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին․ Փաշինյան

By Սեպտեմբերի 20, 2025 17

Հանդիպում նախատեսվում է առաջիկայում, գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր հանդիպման մասին: 

«Ինձ համար ընկալելի և ընդունելի չեն այն հարցադրումները և շեշտադրումները, որոնք հենվում են այն կանխավարկածի վրա, թե մենք եկեղեցու հետ կամ եկեղեցու դեմ ինչ-որ բան ենք ուզում անենք։ Ես ասել եմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, իմ ընտանիքի սրբություն է, իմ անձնական սրբություն է և հետևաբար ես իմ սրբության դեմ չեմ կարող կարող որևէ բան անել։ Այն, ինչ մենք անում ենք և պատրաստվում ենք անել, միայն ու միայն հանուն մեր սրբության է, հանուն իմ սրբության է»-նշել է Փաշինյանը։ 

Նա ասել է, որ իր անհանդուրժելի է, որ «անհավատ մեկը, որ ընդհանրապես կապ չունի հոգևոր կյանքի հետ, կարող է լինել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդ»:

Լրագրողը վարչապետին հիշեցրել է իր և կաթողիոսի հայտնի ինքնանկարի մասին, հարցրել՝ իսկ ինչու՞ էր նկարվում «անհավատ» մեկի հետ, որին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Սելֆի անելու համար, կներեք, հավատացյալ լինելը պայման չէ, այսինքն՝ ես երբեք չեմ ասել, որ սելֆի եմ անելու միայն հավատացյալների և հավատավորների հետ: Շատերի հետ եմ սելֆի արել, և ես, այդ առումով ինձ որևէ մեկից բարձր չեմ համարում, որ որևէ մեկի հետ սելֆի անելուց հրաժարվեմ, ինձ համար հաճելի է մարդկանց հետ շփվել: Այդ սելֆի անելու ընթացքում, այդ թվում, դրանից առաջ, դրանից հետո և այլ խոսակցություններ վերհիշելով, մտաբերելով և վերլուծելով է, որ ես եկել եմ այն եզրակացությանը՝ որ եկել եմ»,-նշել է նա, հավելելով՝ լավ է, որ ես խոսում եմ մի դեպքի մասին, որի հետ անձնապես առնչվել եմ, այսինքն՝ ոչ թե լսելով, հարցուփորձ անելով, այլ հստակ ունեմ իմ գնահատականները, իմ տպավորությունները և որոնք հիմնված են իմ շփումների փորձի վրա և հետահայաց վերլուծությունների արդյունքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպիտակ տունը բացահայտել է TikTok-ի ապագայի մասին ԱՄՆ և Չինաստանի միջև կնքված համաձայնագրի մանրամասները

Ատամների կորուստն այլևս չի պահանջի թանկարժեք իմպլանտներ. մարդու օրգանիզմը բնական կերպով կփոխարինի կորցրած ատամները

ԱՄՆ-ն պլանավորում է դադարեցնել ՌԴ-ին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին տրամադրվող օգնությունը. Reuters

«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

Հայտնի են ՔՊ վարչության ամենաշատ ձայներ ստացած անդամների անունները

Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել

Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ

Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան

Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ համաժողովը կարող է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա․ Բերբոք

Ֆրանսիան երկուշաբթի օրը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը․ Մակրոն

Հայաստանը ներկայացնող գեղասահքի զույգն օլիմպիական ուղեգիր է նվաճել

Ռուսաստանի ՊՆ-ն ադրբեջանական արտադրության «Գյուրզա» զրահամեքենա է ոչնչացրել

Ռուսաստանում առաջին ձյունն է տեղացել

Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին. Պապոյանը բացատրել է, թե ինչու

Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց