ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա
Հոկտեմբերի 19, 2025

ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

By Սեպտեմբերի 19, 2025 53

ԱՄՆ-ն սեպտեմբերի 18-ին հերթական անգամ վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ և մշտական ​​​​հրադադար Գազայում և Իսրայելի կողմից օգնության մատակարարման բոլոր սահմանափակումների վերացում:

 

Այս մասին հաղորդում է France24-ը՝ հավելելով, որ այսպիսով Վաշինգտոնը պաշտպանել է իր դաշնակից Իսրայելին դիվանագիտական նշանակալի ճնշումից։ Ըստ պարբերականի՝ բանաձևի տեքստով նաև պահանջվում էր ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում:

Գրեթե երկու տարի առաջ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքն օգտագործում է արդեն վեցերորդ անգամ։

Խորհրդի մնացած 14 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որը նախաձեռնվել էր օգոստոսին՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց պաղեստինյան անկլավում սովի մասին։ Իսրայելն այժմ ցամաքային գործողություն է իրականացնում Գազա քաղաքում՝ նշելով, որ կշարունակի հարձակումը, մինչև չջախջախի ՀԱՄԱՍ-ին և չվերադարձնի բոլոր պատանդներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնում․ ծրագրված են երկկողմ հանդիպումներ

Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանը թшլшնելուց հետո

Լուվրը փակ է․ թանգարանից զարդեր են գողացել

Որո՞նք են «ամենադժբախտ մասնագիտությունները»

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին

Գողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանն ու այնտեղից տարել 13 միլիոն դրամ

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

Նեթանյահուն հայտարարել է առաջիկա ընտրություններում կրկին առաջադրվելու մտադրության մասին

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արևմուտքը Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ որակել է ձախողում Կիևի համար

Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում. նախատեսված է առանձնազրույց Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց