Պատերազմը կարող է ավարտվել կորեական սցենարի նմանությամբ․ Զելենսկի
Սեպտեմբերի 21, 2025

Պատերազմը կարող է ավարտվել կորեական սցենարի նմանությամբ․ Զելենսկի

By Սեպտեմբերի 20, 2025 50

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը կարող է ավարտվել առանց վերջնական խաղաղության պայմանագրի՝ կորեական սցենարի նմանությամբ։ Նա նշեց, որ Կորեայում պատերազմը դադարեցվել է առանց պաշտոնական փաստաթղթի, և հնարավոր է նույնը կրկնվի Ուկրաինայում։ 

Զելենսկին շեշտեց, որ իր երկրի համար առաջնահերթ են անվտանգության երաշխիքները։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չի կարող բավարարվել պարզապես հրադադարի պայմաններով․ անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը, ինչպես ընդգծել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

Միաժամանակ, Զելենսկին անդրադարձել է նաև պատերազմի ֆինանսական կողմին։ Նա նշել է, որ Ուկրաինայի բյուջեում նախատեսված է միայն 60 միլիարդ դոլար, մինչդեռ իրական կարիքները կրկնակի են՝ հասնելով մոտ 120 միլիարդի, գրում է Лента.ру-ն։

Rate this item
(0 votes)

Լրահոս