Ռուսական երեք կործանիչ խախտել է Էստոնիայի օդային սահմանը
Սեպտեմբերի 21, 2025

Ռուսական երեք կործանիչ խախտել է Էստոնիայի օդային սահմանը

By Սեպտեմբերի 19, 2025 27

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 19-ին կանչել է երկրում Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր հավատարմատարին՝ նրան բողոք հայտնելու և նոտա փոխանցելու համար՝ կապված Էստոնիայի օդային տարածքի խախտման հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիննական ծոցում Ռուսաստանի երեք ՄիԳ-31 կործանիչ առանց թույլտվության մուտք են գործել Էստոնիայի օդային տարածք և մնացել այնտեղ մոտ 12 րոպե։

«Ռուսաստանն այս տարի արդեն չորս անգամ խախտել է Էստոնիայի օդային տարածքը, ինչն ինքնին անընդունելի է։ Սակայն այսօրվա ներխուժումը, որում երեք կործանիչներ ներխուժել են մեր օդային տարածք, աննախադեպ է»,– հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։

Նրա խոսքով՝ սահմանների ավելի ու ավելի մասշտաբային խախտումները և Ռուսաստանի աճող ագրեսիվությունը պետք է հանդիպեն քաղաքական և տնտեսական ճնշման արագ ուժեղացմանը։

Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ ներխուժած ռուսական կործանիչները հինգ ծովային մղոն խորացել են երկրի տարածքում և շարժվել դեպի մայրաքաղաք Տալլին։ Դրանք ունակ են կրել «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ։

ՆԱՏՕ-ի օդային անվտանգության ուժերը երկինք են բարձրացրել իտալական F-35 կործանիչներ, որոնք որսացել էին ռուսական ինքնաթիռները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպիտակ տունը բացահայտել է TikTok-ի ապագայի մասին ԱՄՆ և Չինաստանի միջև կնքված համաձայնագրի մանրամասները

Ատամների կորուստն այլևս չի պահանջի թանկարժեք իմպլանտներ. մարդու օրգանիզմը բնական կերպով կփոխարինի կորցրած ատամները

ԱՄՆ-ն պլանավորում է դադարեցնել ՌԴ-ին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին տրամադրվող օգնությունը. Reuters

«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

Հայտնի են ՔՊ վարչության ամենաշատ ձայներ ստացած անդամների անունները

Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել

Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ

Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան

Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ համաժողովը կարող է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա․ Բերբոք

Ֆրանսիան երկուշաբթի օրը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը․ Մակրոն

Հայաստանը ներկայացնող գեղասահքի զույգն օլիմպիական ուղեգիր է նվաճել

Ռուսաստանի ՊՆ-ն ադրբեջանական արտադրության «Գյուրզա» զրահամեքենա է ոչնչացրել

Ռուսաստանում առաջին ձյունն է տեղացել

Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին. Պապոյանը բացատրել է, թե ինչու

Խուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց