ՀՀ-ն երբևէ չի սահմանափակել Ադրբեջան այցելած որևէ փորձագետի մուտքն իր երկիր. ԱԳՆ գլխավոր քարտուղար
Սեպտեմբերի 10, 2025

ՀՀ-ն երբևէ չի սահմանափակել Ադրբեջան այցելած որևէ փորձագետի մուտքն իր երկիր. ԱԳՆ գլխավոր քարտուղար

By Մայիսի 26, 2025 241

Իմ տեղեկություններով, անցյալ անգամ նա խախտել էր հավատարմագրման կարգը և ըստ այդմ չէր հավատարմագրվել, սակայն այս անգամ պատշաճ հավատարմագրման պրոցեսը անցնելուց հետո նրա մուտքը Հայաստան իհարկե թույլատրվել է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ փորձագետ Ջոշուա Կուչերան, որը Արցախյան պատերազմի ժամանակ Քարվաճառում է եղել և որի մուտքը արգելված է եղել, հիմա «Երևանյան երկխոսության» է մասնակցում։

Ոչ միայն Ջոշուա Կուչերայի, այլ նաև մի այլ էքսպերտի մասով կար խոսակցություն։ Ես ուզում եմ շատ հաստատորեն նշել, որ Հայաստանը երբևէ չի սահմանափակել որևէ, հատկապես էքսպերտային շրջանակներից, մարդկանց մուտքը Հայաստան, որոնք այցելել են Ադրբեջան։ Ոչ նախկինում, ոչ ներկայումս չի սահմանափակվել Ադրբեջան այցելած որևէ էքսպերտի մուտքը Հայաստան։ Մենք պետք է կարողանանք աշխատել և պետք է աշխատենք նաև այն մարդկանց և հատկապես անալիտիկ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ, որոնք հնարավոր է՝ ունեն այլ կարծիք, դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերյալ։

Այս նմանատիպ ֆորումները և համաժողովները նաև նպատակ ունեն բացատրելու Հայաստանի կառավարության, Հայաստանի դիրքորոշումները շատ ավելի ամրապնդելու էն մարդկանց և էքսպերտային ոլորտի ներկայացուցիչների մոտ, ում հետ մենք աշխատում ենք և ով ընդհանրապես հետաքրքրված է մեր ռեգիոնով։ Մենք հակված չենք Հայաստան հրավիրել միայն այն մարդկանց, որոնք սիրում են Հայաստանը և գոհ են այն քաղաքականությամբ, որ վարում է Հայաստանը։ Մենք մեր քաղաքականությունը ուզում ենք բացատրել ավելի շատ, ավելի մեծ շերտերի»,–ասաց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Քրեյգ Օլիֆանթին, Դավիթ Կարապետյանն ասաց. «Մենք որևէ մասնակցի չենք մերժել մասնակցության հայտը։ Քրեյգ Օլիֆանթը մեզ տեղեկացրեց, որ տեխնիկական օդանավի տոմսի հետ կապված խնդիր է ունեցել, բաց է թողել օդանավը, այդ իսկ պատճառով չի կարողացել ժամանել։ Ցավում ենք շատ դրա համար, որովհետև Կրեյգ Օլիֆանթը համարվում է բավական հեղինակավոր, վերլուծաբան և էքսպերտ, հատկապես մեր ռեգիոնի մասով, և մենք կուզեինք, որ մեր դիվանագիտական ֆորումը լիներ այն հարթակը, որտեղ քննարկվեին բոլոր այն հարցերը, որոնք և մենք ենք համարում խրթին, և մեր ռեգիոնի մյուս մասնակիցներ են համարում խրթին»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին