Անընդունելի է 21-րդ դարում նման բան տեսնել. Կիպրոսի ԱԺ խոսնակը` հայ գերիների մասին
Սեպտեմբերի 13, 2025

Անընդունելի է 21-րդ դարում նման բան տեսնել. Կիպրոսի ԱԺ խոսնակը` հայ գերիների մասին

By Մայիսի 19, 2025 258

Անընդունելի է 21-րդ դարում տեսնել մարդու հիմնարար իրավունքների սկզբունքների նման բացահայտ խախտումներ։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուն` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած ճեպազրույցում խոսելով Բաքվում հայ գերիների ու քաղաքացիական անձանց պահման պայմանների մասին։ Այս զգայուն հարցում Կիրպոսի դիրքորոշումը նույնական է Հայաստանի հետ, այն է` նման վերաբերմունքն անթույլատրելի է, ասաց Դիմիտրիուն։

Նա հավելեց, որ Հունաստանի,Կիպրոսի ու Հայաստանի եռակողմ համագործակցությունը կշարունակվի, քանի որ հիմնված է նույն սկզբունքների վրա։

Նա նաև նշեց, որ Ալեն Սիմոնյանի հետ այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին և հավելեց, որ Կիպրոսը փորձում է նրանց հնարավորինս աջակցել։

Միջազգային հանրությունը ևս պիտի միատեսակ վերաբերմունք դրսևորի նման խախտումների վերաբերյալ և չառաջնորդվի երկակի ստանդարտներով, հավելեց Դիմիտրիուն։ Նա ընդգծեց, որ բոլոր վիճահարույց հարցերը պետք է կարգավորվեն բանակցային ճանապարհով, և աջակցություն հայտնեց Հայաստանի ու Ադրբեջանի` խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին։

«Կարևոր է, որպեսզի ստորագրվելիքը հետագայում կյանքի կոչվի», – ասաց Դիմիտրիուն։

Նա հիշեցրեց, որ Կիպրոսը 50 տարուց ավել մնում է բաժանված (կղզու հյուսիսային մասը օկուպացվել է Թուրքիայի կողմից 1974 թ.-ին- խմբ.), և այդ խնդիրը ևս պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն Հայաստան է ժամանել մայիսի 18–ն, նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ Հայաստան-Կիպրոս հարաբերությունները ավանդաբար կրել են բարեկամական և գործընկերային բնույթ։ Կիպրոսը մշտապես սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և աջակցել է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չարլի Քըրքի սպանության գլխավոր կասկածյալը ձերբակալվել է. Թրամփ

Լեհաստանը չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինան տարածքային զիջումների չի գնա․ Զելենսկի

Հայաստանը ՄԱԿ-ի ասամբլեայում սատարել է պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման բանաձևին

Գերմանիան սկսել է Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Կրասնոդարից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի վերջին

Քննարկվել է սահմանի բացման արագացումը, Կարս-Գյումրու երկաթուղու վերականգնումը և նոր չվերթների գործարկումը. Թուրքիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի և ԵԱՀԿ 36 անդամ պետությունների հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ

Բրազիլը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից. Լուլա դա Սիլվա

ԱՄՆ-ը խոստացել է «համապատասխան կերպով» արձագանքել Բրազիլիայի նախկին նախագահի ազատազրկմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը․ Ֆոտոշարք

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժшմիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը