ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սեպտեմբերի 12, 2025

ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

By Սեպտեմբերի 12, 2025 7

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հյուրերին դիմավորել է Թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել հուշահամալիր՝ ներկայացնելով վերջինիս ստեղծման պատմությունը: 

ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

 

Պարոն Բրենդան Հենրեհենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պարոն Բրենդան Հենրեհենին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինին և Թրամփին առաջարկել են հանդիպել Ղրիմում

Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը Մարգարայի կամրջի վրա դիմավորում է Սերդար Քըլըչին. Տեսանյութ

Եվս մեկ երկիր ցանկանում է փակել Բելառուսի հետ սահմանը

Հարցումները ցույց են տվել՝ ռուսների մեծամասնությունը վստահում է Պուտինին

Մայր Աթոռը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. դատապարտում ենք պատգամավորի պախարակելի արտահայտությունները. Տեր Եսայի քահանա Արթենյան

Ֆրանսիան հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ

Ով է լինելու ՔՊ վարչության «կինդեր սյուրպրիզը»․ «Հրապարակ»

ՔՊ-ում սկսել են պաշտոնների բաժանումը. «Հրապարակ»

Ադրբեջանի հետ սահմանագծումը կարող է շարունակվել Սյունիքում

Ալբանիան նախարար է նշանակել ԱԲ–ին, որը կղեկավարի պետգնումները. ԶԼՄ

Նոր Զելանդիան և Ճապոնիան նվազեցրել են ռուսական նավթի գնի վերին շեմը և ընդլայնել պատժամիջոցների ցանկը

Պնդումը կեղծ է, Մաշտոցն առկա է Այբբենարանում (տեսանյութ)

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան

Հաջորդ տարի հայտարարատու են դառնալու նաև թոշակառուները

ԵՄ-ն երկուշաբթի օրը կներկայացնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ. Ֆրանսիայի ԱԳՆ