Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում
Նոյեմբերի 05, 2025

Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում

By Սեպտեմբերի 10, 2025 68

Առնվազն 7557 կալանավոր է փախել Նեպալի բանտերից սեպտեմբերի 9-ից երկրում սկսված համատարած զանգվածային անկարգությունների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է My Republica պարբերականը՝ հղում անելով Նեպալի ներքին գործերի նախարարության աղբյուրի:

Լրատվամիջոցի տվյալներով՝ փախուստի դիմած կալանավորների մասին հաղորդագրություններն ստացվել են 13 ուղղիչ հաստատություններից: Իրավապահ մարմինների և զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են ամբողջ երկրում՝ հանցագործներին վերադարձնելու համար: Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել զգուշություն պահպանել և հայտնել ցանկացած կասկածելի իրավիճակի մասին:

Իրավիճակը Նեպալում սրվել էր այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել էր սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել էր, սակայն բողոքի ակցիաները շարունակվել էին, և երկրի վարչապետը հրաժարական է տվել։ Ընդհանուր առմամբ, ակցիաների ընթացքում երկրում զոհվել է 26 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն