Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպում կկայանա՞։
«Կարծում եմ՝ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ։ Հնարավոր է՝ վարչապետը հանդիպում ունենա վարչապետների ֆորմատով, որը պայմանավորված է մեր երկրի պառլամենտական լինելու, մնացածի՝ նախագահական լինելու հանգամանքով, բայց եթե երկրի ղեկավարի այցը պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լինել առանց նման հանդիպման»,– պատասխանեց ԱԺ նախագահը։
Նշենք, որ սեպտեմբերի 25-28-ը Մոսկվայում անցկացվելու է «World Atomic Week» միջազգային համաժողովը, որը միջուկային արդյունաբերությանը նվիրված խոշոր միջոցառում է։