Լատվիայի ՆԳՆ ղեկավար Ռիհարդս Կոզլովսկիսը հայտարարել է Բելառուսի հետ սահմանի հնարավոր փակման մասին: Նրա խոսքերը մեջբերում է BB հրատարակությունը։
Նրա խոսքով՝ Ռիգան պատրաստ է փակել Բելառուսի հետ միակ սահմանային անցակետը: Մյուս երեքը փակվել են մի քանի տարի առաջ։
Կոզլովսկիսը նշել է, որ սահմանների փակումը պետք է լինի համակարգված և միասնական գործողություն Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում: Նա ասել է, որ այս հարցի շուրջ մշտական կապի մեջ է Բալթյան երկրների ՆԳ նախարարների հետ: