«Թրամփի ուղին» ենթադրում է մաքսային ծառայության առկայություն, և այո ևս մեկ անգամ վերահաստատում եմ որ մաքսային ծառայությունը այդտեղ գործելու է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Թրամփի ուղի» կոչվող այս ճանապարհային հանգույցում արդյոք մաքսային համակարգը գործելու է և ի՞նչ կարգով է գործելու։
«Ինչ վերաբերում է դետալներին դեռ դեռ քննարկման առարկա են, բայց նաև Ես հայտարարել եմ իմ հարցազրույցի ժամանակ, որ այնուամենայնիվ անկախ դրանից, մեր ընդհանուր քաղաքականությունը մաքսային տոտալ է։ Այսինքն մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում, որոնց ինչ-որ մասի մասին երեկ խոսեցի»,–ասաց նա։
Ճշտող հարցին, թե այդ ճանապարհային հանգույցը կամ ճանապարհը իրենից ի՞նչ է ներկայացնում, ԵԱՏՄ-ի կանոնները որքանո՞վ են գործելու այդ ճանապարհի վրա, գործելու են, թե չեն գործելու, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Թրամպի ուղղու հետ կապված հստակությունն այն է, որ այդ դրույթներն են հստակ հիմնավորում, որ մաքսային ծառայություն լինելու է։ Ինչ վերաբերում է մաքսային ծառայության դետալներին, դրանք հիմա ակտիվ քննարկվում են»։