Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբшկալել է Թուրքիայով պшյթnւցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների
Սեպտեմբերի 11, 2025

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբшկալել է Թուրքիայով պшյթnւցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների

By Սեպտեմբերի 11, 2025 15

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը  հայտնել է երկու ուկրաինացի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնց մոտ հայտնաբերվել է 2,4 կգ հզոր պայթուցիկ հեքսոգեն, հաղորդում է Новости-Грузия-ն։

Գերատեսչության տվյալներով՝ պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են սեպտեմբերի 10-ին «Սարփի» սահմանային անցակետը հատած ուկրաինական համարանիշներով Mercedes-Benz մակնիշի բեռնատարում։ Նրանց տեղեկություններով՝ թաքստոցներում պահված հեքսոգենն Ուկրաինայից Վրաստան էր տեղափոխվում Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջոցով։

Առաջին ձերբակալվածը բեռնատարի վարորդ ուկրաինացի Մ.Ս.-ն էր։ Երկրորդը՝ ոմն Դ.Ժ.-ն, որը պայթուցիկ նյութերը վերցրել էր արդեն Վրաստանում գտնվող թաքստոցներից։

Խուզարկությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել է ութ բջջային հեռախոս, համակարգիչ, էլեկտրոնային կրիչներ, մեծ քանակությամբ կանխիկ գումար, տարբեր օպերատորների SIM քարտեր և կոկաին թմրանյութ։

Ձերբակալվածների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ Վրաստանի քրեական օրենսգրքի՝ պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և տեղափոխման, ինչպես նաև թմրանյութերի հոդվածներով։

Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ հետաքննությունը պետք է պարզի պայթուցիկների վերջնական նպատակակետը՝ նրանք ստուգում են Վրաստանի տարածքում ահաբեկչական հարձակման նախապատրաստման կամ երկիրը որպես տարանցիկ ուղի օգտագործելու տարբերակները։

Անցյալ տարվա փետրվարին Պետական ​​անվտանգության ծառայությունից հայտնել են Ուկրաինայից ժամանած մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերով բեռի առգրավման հերթական դեպքի մասին։ Այդ ժամանակ պնդում էին, որ նրանք փորձում էին պայթուցիկը տեղափոխել Ռուսաստան։ Կազմակերպիչը Անդրեյ Շարաշիձեն էր, որը 2020 թվականին «Ժողովրդի ծառա» կուսակցությունից առաջադրվել էր Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավորի պաշտոնում։

Հստակ չէ, թե արդյոք այդ ժամանակ որևէ մեկը ձերբակալվել է։ Վրաստանի հատուկ ծառայությունները խոստացել են մանրամասները բացահայտել «մոտ ապագայում», բայց մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով

Ջրային կոմիտեի նախագահը, ՏԿԵ փոխնախարարը և ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել են պաշտոններից

ՀՀ-ոմ ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել է դատավորների և դատախազների կարիերայի գնահատման հարցը

Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար

Պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին․ Սիմոնյան

Հայկական կողմը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը. Սերդար Քըլըչ

Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ

ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն

Լեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնում

ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի մահից ուրախացած օտարերկրացիների վիզաները

Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված մեքենաների հափշտակության դեպքեր

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբшկալել է Թուրքիայով պшյթnւցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ

Երկրի վրա գեոմագնիսական վիճակը կվատթարանա

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, եթե անհրաժեշտ լինի. Պեսկով