Apple-ը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի Apple սմարթֆոնները` iPhone 17 շարքը։ Նորույթը ներառում է չորս մոդել՝ iPhone 17, iPhone 17 Air, iPhone 17 Pro և iPhone 17 pro Max: Կուպերտինոյում աշխատել են՝ ապահովելու թարմացված դիզայն և բարելավված արտադրողականություն։
Բազային մոդելն ունի 6.3 դյույմ մեծացված էկրանի անկյունագիծ՝ 120 Հց էկրանով։ Շարքը ներկայացավ գունային հինգ տարբերակով՝ մուգ (Black), Լավանդա (Lavender), կապույտ (Mist Blue), կանաչ (Sage) և սպիտակ (White)
iPhone 17-ում ներդրվել է A19 չիպ՝ 16 միջուկանի նեյրոնային շարժիչով։ Այն ունի 6 պրոցեսորային և 5 գրաֆիկական միջուկ։ Սա ապահովում է ավելի բարձր արագություն և էներգաարդյունավետություն, քան նախորդ սերունդը։
Հիմնական մոդելն ունի 8 ԳԲ օպերատիվ և 256/512 ԳԲ ներքին հիշողություն։
Նոր սմարթֆոնն ունի 48 մեգապիքսելանոց գերլայնանկյուն հիմնական տեսախցիկ և 12 մեգապիքսելանոց 2x հեռահաղորդակցական տեսախցիկ։
Ինչպես և սպասվում էր, iPhone 17 Plus-ի փոխարեն, Apple-ը ներկայացրեց iPhone Air-ի նոր շարքը։ Այս տարբերակը պատմության մեջ ամենաբարակ Apple սմարթֆոնն է (5.6 մմ): Ներկայանում է 4 գույնով` սև (Space Black) սպիտակ (Cloud White), բաց ոսկեգույն (Light Gold) և բաց երկնագույն (Sky Blue):
Նորույթը ստացել է 6.5 դյույմանոց էկրան՝ 120 Հց և Always-On ռեժիմների աջակցությամբ։ Ապահովված է էկրանի պայծառությնա բարձր ցուցանիշով, ինչն ավելի հարմարավետ է դարձնում սմարթֆոնի օգտագործումն արևոտ պայմաններում։
iPhone Air-ը սնուցվում է A19 Pro չիպով, որն ունի 6 պրոցեսորային և 5 գրաֆիկական պրոցեսորային միջուկ։
Նոր սմարթֆոնն ունի C1X չիպի համակցված տարբերակ։ Այն համատեղում է Wi-Fi, Bluetooth և Thread մոդուլները։ Սա Apple-ի սեփական չիպի երկրորդ սերունդն է, որը դեբյուտ է ունեցել iPhone 16e-ում։
iPhone Air-ը հագեցած է 48 մեգապիքսելանոց տեսախցիկով։ Կա սովորական ռեժիմ և x2 հեռաօպտիկական տեսախցիկ։
Նորույթն առաջարկում է 256ԳԲ/ 512ԳԲ / 1ՏԲ ներքին հիշողությամբ տարբերակներ։
iPhone Air-ում չկա ֆիզիկական SIM քարտ, միայն eSIM բոլոր տարածաշրջանների համար։ Ներդվրվել են արհեստական բանականության վրա հիմնված բարելավված էներգախնայողության ալգորիթմներ և ամբողջ օրվա աշխատանք առանց լիցքավորման։ Սմարթֆոնի հետ միասին ներկայացվեց MagSafe մարտկոցը։
Բազային մոդելները բավարարում են միջին օգտագործողի պահանջները, մինչդեռ Pro շարքը գործիք է բովանդակություն ստեղծողների համար:
iPhone 17 Pro շարքը վերադարձել է ալյումինին։ Հիշեցնենք, որ նախորդ երկու սերունդներն ունեին տիտանից պատրաստված հիմք։ Սմարթֆոնի հետևի կափարիչի դիզայնը փոխվել է։ Ինչպես և սպասվում էր, տեսախցիկի բլոկի հատվածում հայտնվել է կղզիացված ծածկույթ։
Pro շարքն առաջարկում է գունային երեք տարբերակ՝ մուգ կապույտ (Deep Blue), նարնջագույն (Cosmic Orange) և արծաթագույն (Silver):
«Pro»-ները, ինչպես Air-ը, ստացել են A19 Pro չիպ, որը խոստանում է 40%-ով ավելի հզորություն խաղերում և այլ երկարատև բեռների ժամանակ։
Հիմնական հիշողությունը 256 ԳԲ է։
Հետևի կափարիչը այլևս ապակուց չէ, այլ պատրաստված է կերամիկական վահանի ծածկույթով։ Այն պետք է լինի ավելի ամուր, քան ապակին և ավելի քիչ հակված լինի քերծվածքների։
Սմարթֆոնի բոլոր երեք տեսախցիկները ստացել են 48 մեգապիքսելանոց սենսոր։ Տեսախցիկն աջակցում է 4x և 8x մեծացում, իսկ թվային մեծացումը՝ մինչև 40x։
Բարելավվել է տեսանկարահանումը։ Հայտնվել է ProRes RAW ձևաչափով ձայնագրման աջակցություն։
iPhone 17 Pro-ն ստացել է 4252 մԱժ մարտկոց, իսկ Pro Max-ը՝ 5000 մԱժApple-ն առաջարկում է iPhone 17 Pro` 256ԳԲ / 512ԳԲ / 1ՏԲ ներքին հիշողությամբ, իսկ Pro Max մոդելի դեպքում՝ մինչև 2ՏԲ։
Apple-ը ներկայացրեց նաև նոր սերնդի Apple սմարթ ժամացույցներ` Apple Watch series 11, Apple Watch Ultra 3 և Apple Watch SE 3:
Apple Watch 11-ը ներկայացնում է առողջության և դիզայնի նորարարություններ․ արյան ճնշման մոնիտորինգ, քնի գնահատում, հիպերտոնիայի հայտնաբերման գործառույթ, որը հիմնված է ծրագրային ապահովման վրա։ Որոշ ժամանակ անց այս գործառույթը կավելացվի նաև 9-րդ և 10-րդ սերնդի iWatch մոդելներում։ Մարտկոցն ապահովում է 24 ժամ աշխատանք։ Առկա է Liquid Glass ինտերֆեյս։ Կարող եք ընտրել 41 և 45 մմ տարբերակները։
Apple Watch Ultra 3-ում առկա է always on display էկրան, արագ լիցքավորման գործատույթ, 5G կապ։ Առկա է արբանյակային կապի հնարավորություն նոր՝ Liquid Glass ինտերֆեյս, չափսերը՝ 49 և 53 մմ։Apple Watch SE 3-ն ավելի բյուջետային տարբերակ է. առաջարկում է Always On Display գործառույթ, Liquid Glass ինտերֆեյս։ Առկա են 40 և 44 մմ չաձսերով մոդելներ։
Հերթական նորույթը՝ AirPods Pro 3-ը, առաջարկում է մարտկոցի երկարացված աշխատանքի տևողություն, առողջության հետևման նոր սենսորներ, բարելավված ձայն և թարմացված դիզայն, որը դրանք դարձնում է իդեալական TWS ականջակալներ։ Ակտիվ աղմուկի չեղարկման համակարգը դարձել է ավելի արդյունավետ։
Apple նորույթները փնտրեք վաճառասրահներում՝ սեպտեմբերի 19-ից։