Փաշինյանը հետ չի կանգնել Էջմիածնում հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Փաշինյանը հետ չի կանգնել, դա տեղի է ունենալու։ Այս պահի դրությամբ դեռ օրը որոշված չէ, բայց դրա մասին, միանշանակ, կհայտարարենք ու դա տեղի կունենա։ Դա շատ կարևոր մի հավաք է լինելու»,-ասաց Ալեքսանյանը։
Դիտարկմանը, որ առաջ Փաշինյանն ամեն առավոտ ստատուսներ էր գրում այդ թեմայով, այսօր այլեւս չի գրում, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Ինտենսիվությունը գուցե նվազել է, բայց դա չի նշանակում, որ նպատակից հետ ենք կանգնել։ Այդ նպատակը կա»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ կոչ անելով պատրաստ լինելու Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր մեծ հանդիպման։
«Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։