Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց օրակարգում չկա
Սեպտեմբերի 11, 2025

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց օրակարգում չկա

By Սեպտեմբերի 11, 2025 11

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին ՀՀ իշխանությունների օրակարգում չկա։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ 

«Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևէ նոր բան չեմ կարող ասել»,- ասաց Սիմոնյանը։ 

Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։

Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025 14:54

Լրահոս