Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում
Սեպտեմբերի 12, 2025

Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում

By Սեպտեմբերի 12, 2025 11

Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մարմինները անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ կկատարեն Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը, այդ մասին պայմանավորվել են Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը։

Նրանց 6-րդ հանդիպումը կայացել է Երևանում։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: 

«Այս համատեքստում կողմերը նաև մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը»,– ասված է հաղորդագրության մեջ: 

Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

«Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թ. ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև»,– տեղեկացնում են ԱԳՆ–ից:

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նաև հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։

Հիշեցնենք` Սերդար Քըլըչն այսօր է Հայաստան եկել։ Հայ–թուրքական սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ, նրան դիմավորել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը կայացել էր ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։

Հիշեցնենք նաև` դեռ 2022 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս չի լուծվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կրասնոդարից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի վերջին

Քննարկվել է սահմանի բացման արագացումը, Կարս-Գյումրու երկաթուղու վերականգնումը և նոր չվերթների գործարկումը. Թուրքիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի և ԵԱՀԿ 36 անդամ պետությունների հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ

Բրազիլը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից. Լուլա դա Սիլվա

ԱՄՆ-ը խոստացել է «համապատասխան կերպով» արձագանքել Բրազիլիայի նախկին նախագահի ազատազրկմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը․ Ֆոտոշարք

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժшմիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը

Կանաչ թեյն օգնում է նիհարել. Cell Biochemistry & Function

«Տորնադոյի» մազերով հինգ ամսական Նոյը TikTok-ի աստղ է դարձել

Պուտինի նպատակն ամբողջ Ուկրաինան գրավելն է․ Զելենսկի

«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո

Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում

Թրամփը հարցազրույցի ժամանակ կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ