Հինգ ամսական Նոյը Օրեգոնից դարձել է TikTok-ի աստղ՝ շնորհիվ իր յուրահատուկ մազերի, որը ոմանք անվանել են «Cabbage Patch»։
Փոքրիկի մայրը՝ Լիլիանա Յանեսը, TODAY.com-ին ասել է, որ Նոյը ծնվել է երկար մազերով և նրա մազերը շատ արագ են երկարել։ «Նրա մազերի հանդեպ ուշադրությունը և՛ օրհնություն է, և՛ անեծք»,-խոստովանել է Յանեսը։
Ծնվելուց հետո բժիշկներն ու բուժքույրերը երեխային անվանել են «Ջասթին Բիբեր»՝ մազերի պատճառով։
Յանեսը Նոյի մասնակցությամբ տեսանյութեր է հրապարակում իր TikTok-ի էջում, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերը չեն դադարում հիանալ նրա շքեղ մազերով։ «Չեմ կարող պատկերացնել, թե ինչ տեսք կունենա նա մեկ տարի հետո»,-տեսանյութերից մեկը մակագրել է մայրը։