Քննարկվել է սահմանի բացման արագացումը, Կարս-Գյումրու երկաթուղու վերականգնումը և նոր չվերթների գործարկումը. Թուրքիայի ԱԳՆ
Նոյեմբերի 12, 2025

Քննարկվել է սահմանի բացման արագացումը, Կարս-Գյումրու երկաթուղու վերականգնումը և նոր չվերթների գործարկումը. Թուրքիայի ԱԳՆ

By Սեպտեմբերի 12, 2025 81

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ՝ դեսպան Սերդար Քըլըչի և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ բանակցությունների վեցերորդ փուլը, հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։

Կողմերը հաստատել են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները և քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին սահմանային անցակետերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման քայլերը։ Որոշվել է արագացնել դրանց բացման գործընթացը։

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Կարս-Գյումրու երկաթուղային գծի և էլեկտրական միջկապակցման գծի վերականգնման և շահագործման հանձնման թեմային։ Երկու երկրների իրավասու մարմինները տեխնիկական աշխատանքներ կիրականացնեն։

Մարդասիրական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար կողմերը համաձայնել են մշակել ակադեմիական և մշակութային նախագծեր։ Մասնավորապես, դա վերաբերում է ուսանողներին կրթաթոշակների տրամադրմանը և Մետաքսի ճանապարհի կամրջի (Անի) համատեղ վերականգնմանը։

Բացի դրանից, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները համաձայնության են եկել 2026 թվականի ամռանից նոր չվերթների բացման նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ՝ օդային երթևեկությունն ընդլայնելու նպատակով։ 

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց հանձնառությունը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը, հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր․ Թրամփ

Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը մնում է օրակարգում․ Վիկտոր Օրբան

Վրաստանն այս տարի արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

Պետք չէ պարել փողոցների ցուցանակներից կախված․ ՆԳՆ-ն զգուշացնում է նոր թրենդի ռիսկերի մասին

Թուրքիայում դատախազը 2000 տարվա ազատազրկում է պահանջել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի համար

Պայթյուն` Արմավիրի գազալցակայանում

Թրամփը Գերագույն դատարանին խնդրել է վերանայել սեռական ոտնձգության՝ 5 միլիոն դոլարի հայցը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռում 20 մարդ է եղել. նոր տվյալներ, տեսանյութ

«Ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Էրդողանի հետ». Դոնալդ Թրամփ

Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար

ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ–ում աճել է. հարցում

Էրդողանը հայտարարել է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը