Ուկրաինան տարածքային զիջումների չի գնա․ Զելենսկի
Նոյեմբերի 04, 2025

Ուկրաինան տարածքային զիջումների չի գնա․ Զելենսկի

By Սեպտեմբերի 12, 2025 83

Ուկրաինան չի պատրաստվում որևէ տարածքային զիջման գնալ՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Yes 2025 ամենամյա համաժողովում։

 

Զելենսկին ընդգծել է, որ նման քայլը ոչ միայն չի կանգնեցնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այլև կվտանգի ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։

«Երբ մենք խոսում ենք Ուկրաինայում մեզ համար անվտանգության երաշխիքների մասին, իրականում դրանք անվտանգության երաշխիքներ են ամբողջ Եվրոպայի համար։ Սա արդեն ակնհայտ է։ Հիմա նույնիսկ սովորական է»,– նշել է Զելենսկին։

Նա նաև ընդգծել է Չինաստանի դերի կարևորությունը և կոչ արել գտնել ազդեցության մեխանիզմներ Պեկինի վրա, որպեսզի վերջինս օգտագործի իր հնարավորությունները Ռուսաստանի նկատմամբ։

«Մենք պետք է միջոց գտնենք Չինաստանի վրա ազդելու համար, որպեսզի նրանք կիրառեն իրենց ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ հանուն պատերազմի ավարտի»,– հավելել է Ուկրաինայի նախագահը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն