«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում
Սեպտեմբերի 13, 2025

«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում

By Մայիսի 14, 2025 234

Բժիշկներն ասում են, որ երբևէ իրենց պրակտիկայում նման դեպք չեն տեսել։ Որովայնի հատվածում հղի կնոջ վնասվածքն այնքան խորն է եղել, որ անգամ նորածնի ճակատին է խորը վերք առաջացրել։

Հրաշք, աստվածային միջամտություն․ այսպես են բժիշկները բնութագրում այն, ինչին ականատես եղան օրերս։ Մայիսի 11-ին ուժեղ քամու ժամանակ 36-շաբաթական հղի 23-ամյա Ռուզաննա Հարությունյանն իրենց բակ դուրս եկավ՝ երեխային տուն տանելու, որ հանկարծ չվնասվի քամուց։ Րոպեներ անց նրան ծանր վնասվածքով, արյունահոսությամբ «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատուն տեղափոխեցին։ Տանիքից պոկված թիթեղը որովայնին էր հարվածել՝ թափանցող պատռվածք վնասվածք առաջացնելով։ Այն, որ այս դեպքից 3 օր անց Ռուզաննան անձամբ է լրագրողներին պատմելու սարսափելի օրվա ու աստվածային հրաշքի մասին, անհավատալի էր թվում։ Ասում է՝ հյուրեր կային տանը, իր բղավոցից բոլորը դուրս վազեցին։ Շտապօգնություն չկանչեցին, փոխարենը, ոչ մի վայրկյան չկորցնելով, հարևանն ինքը Ռուզաննային հիվանդանոց հասցրեց։ Անմիջապես կնոջը հետազոտեցին ու 7 րոպե անց սկսվեց վիրահատությունը։

«Ինչքան տեսել ենք, կարդացել ենք, նման բան չենք տեսել, դրա համար որոշեցինք շատ արագ կազմակերպել վիրահատությունը»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Նարա Ադամյանը։

Ասում է՝ չնայած սթրեսային վիճակին Ռուզաննան կարողացել է շատ սթափ ու հանգիստ ներկայացնել դեպքի բոլոր մանրամասները, պատասխանել բոլոր հարցերին, օգնել է բժիշկներին։ Բժշկուհի Ադամյանի խոսքով՝ Ռուզաննան մեկ լիտրից ավելի արյուն էր կորցրել։ Որոշվեց շտապ կարգով կեսարյան հատում կատարել։ Ծնվեց 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով աղջնակ, բժիշկները նաև վերականգնեցին կնոջ պատռված արգանդը։

«Արդեն աշխատանքիս 45 տարին լրացել է, չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի հետևանքով հղի կինը նման վնասվածք ստանա, ոնց որ բարձրյալի հրաշքը լինի, որ կինն ու նորածինը փրկվել են»,- ասում է «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը։
Медперсонал роддома Эребуни во время брифинга пострадавшей от сильного ветра беременной гражданки Рузанны Арутюнян (14 мая 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2025
«Էրեբունի» ԲԿ–ի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը և Ռուզաննայի վիրահատությունն իրականացրած բժիշկները

Աստվածային միջամտությունից բացի այս պատմության մեջ ներգրավված բոլորը ճիշտ տակտիկական գործողություններ են արել՝ չկորցնելով կենսական ոչ մի րոպե։ Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ անգամ շտապօգնություն կանչելու փոխարեն անմիջապես հիվանդանոց հասցնելն է ճիշտ որոշում եղել։ Նշում է՝ հիմնական խնդիրը եղել է արգանդի թափանցող վնասվածքը։

«Կինն էլ է ասել՝ հարվածից հետո ջրերը գնացել են։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը պատռվածք է եղել»,- ասում է Պողոսյանը։

Մասնագետները չեն բացառում, որ դեռ չծնված փոքրիկը փրկել է մայրիկի կյանքը՝ իր վրա վերցնելով հարվածն ու պաշտպանելով նաև մայրիկի կենսական օրգանները։ Բժիշկները վստահ են՝ արդեն 3 երեխաների մայրիկն ապագայում էլի կկարողանա մայրանալ։

Ռուզաննան մի քանի օրից դուրս կգրվի, փոքրիկը դեռ ապաքինվում է, վիճակը կայուն է։ Մարինե են անվանել՝ ի պատիվ սկեսուր մայրիկի։ Ռուզաննան ու փոքրիկ հրաշքը դեռ չեն հանդիպել, Ռուզաննան միայն նկարներով է իր կյանքը փրկած բալիկին տեսել։ Անհամբեր սպասում է իրենց առաջին հանդիպմանն ու նրա հետ միասին լիովին կազդուրված տուն վերադառնալուն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չարլի Քըրքի սպանության գլխավոր կասկածյալը ձերբակալվել է. Թրամփ

Լեհաստանը չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինան տարածքային զիջումների չի գնա․ Զելենսկի

Հայաստանը ՄԱԿ-ի ասամբլեայում սատարել է պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման բանաձևին

Գերմանիան սկսել է Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Կրասնոդարից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի վերջին

Քննարկվել է սահմանի բացման արագացումը, Կարս-Գյումրու երկաթուղու վերականգնումը և նոր չվերթների գործարկումը. Թուրքիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի և ԵԱՀԿ 36 անդամ պետությունների հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ

Բրազիլը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից. Լուլա դա Սիլվա

ԱՄՆ-ը խոստացել է «համապատասխան կերպով» արձագանքել Բրազիլիայի նախկին նախագահի ազատազրկմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը․ Ֆոտոշարք

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժшմիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը