Եվրոպայի ղեկավարները դրական են գնահատել Թրամփի հետ հանդիպումը
Սեպտեմբերի 09, 2025

Եվրոպայի ղեկավարները դրական են գնահատել Թրամփի հետ հանդիպումը

By Օգոստոսի 19, 2025 50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցած եվրոպացի առաջնորդները դրական են գնահատել անցկացված քննարկումների արդյունքները։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ չէր սպասում, թե հանդիպումն այդքան հաջող կլինի։

«Ես չեմ ցանկանում թաքցնել այն փաստը, որ վստահ չէի, թե ամեն ինչ հենց այսպես կընթանա, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ Բայց իմ սպասումները ոչ թե պարզապես արդարացան, այլ արդյունքները գերազանցեցին դրանք», – լրագրողներին ասել է նա։

Մերցը հայտնել է, որ Թրամփը հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ «համաձայնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպումը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։

Մերցը հավելել է, որ հանդիպման վայրը դեռ պետք է համաձայնեցվի, և հանդիպումն ինքնին «պետք է, ինչպես բոլոր հանդիպումները, լավ նախապատրաստված լինի, մենք դա կանենք նախագահ Զելենսկու հետ»։Նա նշել է, որ տարածքային հարցերը պետք է քննարկվեն երկկողմ հանդիպման ժամանակ, որին կարող է հաջորդել եռակողմ հանդիպումը՝ Թրամփի մասնակցությամբ։

Մերցը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, իր կարծիքով, եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է քննարկեն, թե ով է ներգրավված լինելու անվտանգության երաշխիքներում և ինչ չափով։«Ամենայն հավանականությամբ, ամբողջ Եվրոպան պետք է մասնակցի։ Խոսքը միայն Ուկրաինայի տարածքի մասին չէ, այլև Եվրոպայի քաղաքական կարգի մասին», – ընդգծել է նա։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ հանդիպումը ցույց է տվել «կամեցողների կոալիցիայի» երկրների շրջանում «անփոփոխ կոնսենսուսը Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու անհրաժեշտության հարցում»։ Նա նշել է, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները «շարունակում են ամրապնդել իրենց ընդհանուր դիրքորոշումը»։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է «ամուր ու գործուն հաշտության համաձայնագիր»։

Մակրոնը նաև ասել է, որ անհրաժեշտ կլինեն անվտանգության երաշխիքներ և խաղաղապահ գործողություններ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեպալում ցուցարարները հարձակվել են բանտի վրա. հարյուրավոր բանտարկյալներ փախուստի են դիմել

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, փոխե՛ք ձեր խոսույթը, ուզում եմ հաջորդ խորհրդարանում ունենանք նորմալ ընդդիմություն. Ալեն Սիմոնյան

Իսրայելը կրկին լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի վրա

Իսրայելական բանակը Կատարի մայրաքաղաքում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը

Պայթյուններ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում

Հունգարիան զգուշացրել է Ֆրանսիայում վտանգավոր ուժերի առկայության մասին

Ֆրանսիայի վարչապետը լքել է Ելիսեյան պալատը՝ Մակրոնին հանձնելով հրաժարականի դիմումը

Նեպալի նախագահի գրասենյակը հերքել է նրա հրաժարականի մասին լուրը. India Today

Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին էժանացել է

Նեպալի նախկին վարչապետի կինը մահացել է իրենց տան վրա հարձակումից հետո. Khabarhub

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

Լեհաստանը սեպտեմբերի 11-ին կփակի Բելառուսի հետ սահմանը. Լեհաստանի վարչապետ

Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է. ԱՄՆ պաշտոնյա