Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա
Սեպտեմբերի 09, 2025

Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա

By Օգոստոսի 18, 2025 56

Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Խաղողօրհնեքից հետո իր ելույթում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝անդրադառնալով

«Վերջերս ԱՄՆ մայրաքաղաքում, ԱՄՆ նախագահի միջամտությամբ եւ վկայությամբ կնքված Հայաստան- Ադրբեջան համաձայնագիրը անկասկած յուրահատուկ երեւույթ էր: Հայաստանի գծով հիշյալ համաձայնագրի ունենալիք  կարճաշունչ, թե երկարաշունչ, դրական թե բացասական հետեւանքների արժեւորումը կթոնենք քաղաքական վերլուծաբաններին: Սակայն կուզեմ հիշեցնել, թե Հայաստանը պետք է անդրադառնա, որ միակողմանի զիջումներով պայմանական սկզբունքներով եւ մանավանդ երկդիմի կետերով լեցուն խաղաղության որեւէ համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնա Հայաստանի համար: Հետեւաբար հիշյալ համաձայանգիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի:

Անհրաժեշտ է, որ համաձայնագրի հետ կապված ժողովուրդը ասելիք ունենա: Կուզեմ հիշեցնել,որ այսօր Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դառնալու վտանգի ենթակա է»,-ասել է նա:

Արամ Ա-ն նշել է, որ Վաշինգտոնում ժպիտների ու խոստումների տեղատարափի տակ ստորագրված խաղաղության համաձայնագիրը հույս ու ժպիտ կբերի նաեւ զոհվածների ընտանիքների եւ Արցախի ժողովրդին, սակայն պատմությունը հիշեցնում է, որ  ժամանակավոր շահերով պետք չէ առաջնոդվել եւ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն պետք է վարի՝ ելնելով իր շահերից:

Արամ Ա-ն անդրադարձել է նաեւ գերիների խնդրին եւ Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության մասին եւ ընդգծել, որ Արցախն անցյալ չէ, եւ պետք է հետամուտ լինել Արցախ վերադառնալու Արցախի ժողովրդի անխախտ իրավունքին, ինչպես նաեւ եկեղեցիների պահպաման միջազգային իրավունքին:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան հարվածներ է հասցրել Սոչիում Պուտինի նստավայրի մոտ

Նեպալի մայրաքաղաքը հրդեհվում է. ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Նեպալում ցուցարարները հարձակվել են բանտի վրա. հարյուրավոր բանտարկյալներ փախուստի են դիմել

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, փոխե՛ք ձեր խոսույթը, ուզում եմ հաջորդ խորհրդարանում ունենանք նորմալ ընդդիմություն. Ալեն Սիմոնյան

Իսրայելը կրկին լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի վրա

Իսրայելական բանակը Կատարի մայրաքաղաքում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը

Պայթյուններ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում

Հունգարիան զգուշացրել է Ֆրանսիայում վտանգավոր ուժերի առկայության մասին

Ֆրանսիայի վարչապետը լքել է Ելիսեյան պալատը՝ Մակրոնին հանձնելով հրաժարականի դիմումը

Նեպալի նախագահի գրասենյակը հերքել է նրա հրաժարականի մասին լուրը. India Today

Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին էժանացել է

Նեպալի նախկին վարչապետի կինը մահացել է իրենց տան վրա հարձակումից հետո. Khabarhub

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

Լեհաստանը սեպտեմբերի 11-ին կփակի Բելառուսի հետ սահմանը. Լեհաստանի վարչապետ