Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ
Սեպտեմբերի 10, 2025

Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

By Օգոստոսի 16, 2025 76

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո զրուցել է ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հետ: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով Սպիտակ տանը: 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսնակը տեղեկացրել է, որ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է հանդիպման մասին, նրանց շարքում է եղել նաև ինքը:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան ասել է, որ զրույցի մասնակիցներից է եղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Ելիսեյան պալատն էլ հաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը:

Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ հեռախոսազրույցին միացել են նաև Գերմանիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները։

Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Թրամփը Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ զրուցել է ավելի քան 1.5 ժամ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումն ավարտվել է առանց ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարի շուրջ որևէ համաձայնության։ Կողմերի միջև հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, որից հետո նախագահները մոտ 10 րոպե ամբիոնի մոտից հայտարարություններ են արել լրագրողների համար։

Երկու երկրների ղեկավարներն էլ բանակցություններն անվանել են արդյունավետ և նշել, որ գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն մանրամասներ չեն հայտնել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին