Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը
Սեպտեմբերի 10, 2025

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

By Օգոստոսի 14, 2025 59

Ընտրություններից առաջ ընդդիմության միավորումը միֆ է, որը երբեք չի եղել և հիմա էլ հազիվ թե լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ՀԷՑ–ի սեփականատեր, «Տաշիր խմբի» նախագահ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանն ու դրա շուրջ հնարավոր ներքաղաքական զարգացումներին։

Կարապետյանը օգոստոսի 13-ին կալանավայրից բաց նամակ է հրապարակել` հայտնելով, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը, և կձևավորվի մի ուժ, որի կարիքն ունեն բոլորը։

«Եթե անգամ լինեն երկու նույն գաղափարաքաղաքական ուղղության կրող քաղաքական ուժեր կամ առաջնորդներ, նրանց միավորման հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ մեր երկրում շատ մեծ է անհատի դերը։ Քաղաքական ուժերը, որպես կանոն, ընկալվում են իբրև մարդ–կուսակցություններ։ Այնպես որ այդ հարցը բարձրացնելը իզուր է, միավորում չի լինելու, որովհետև իշխանության աթոռների թիվը սահմանափակ է, և ոչ ոք չի ուզելու այն ուրիշի հետ կիսել»,– ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` անկախ անհատի անձնական դիրքորոշումներից, պետք է հաշվի առնել նաև մեր տարածաշրջանում արտաքին քաղաքական ճնշումների հզորությունը, հետևաբար ինչպես գործող, այնպես էլ նոր ստեղծվող և իշխանության ձգտող քաղաքական ուժը նաև այս ազդեցություններին է ենթարկվելու։

«Դժվար եմ պատկերացնում, իհարկե, որ Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը լինի արևմտամետ կողմնորոշման, բայց քանի որ հայտարարության մեջ կետ չկա արտաքին կողմնորոշման մասին, տեսականորեն առայժմ չբացառենք։ Բայց ենթադրում եմ, որ այնուամենայնիվ, նոր ուժը ռուսական կողմնորոշման կլինի։ ՀՀ–ում կան ռուսական կողմնորոշման ուժեր, կան ուժեր, որոնք ընկալվում են որպես այդպիսին։ Այս պահին դժվար է ասել, թե նրանց կողմից նոր ուժի նկատմամբ վերաբերմունքն ինչպիսին կլինի։ Ենթադրում եմ, որ ավելի շատ մրցակցային կլինի։ Բնական է` արևմտամետ ուժերը խիստ քննադատության կենթարկեն նոր ուժը։ ՔՊ–ն ու նրա աջակից ուժերը, բնականաբար, ջախջախիչ հարվածներ կհասցնեն այս ուժին»,– կանխատեսեց քաղտեխնոլոգը։

Նա ընդգծեց` ցանկացած դեպքում ՀՀ–ում գործող քաղաքական ուժերը նոր ուժին դիտարկելու են որպես մրցակից և բացահայտ, թե ոչ բացահայտ, պայքարելու են դրա դեմ։

«Կարևոր է, թե Սամվել Կարապետյանն ու իր քաղաքական ուժը ինչպես կդիմադրեն այդ բացահայտ կամ «տակից» հասցվող հարվածներին, ինչ ռազմավարություն ու PR տեխնոլոգիաներ կկիրառեն դրանց դեմ։ Եթե իրեն դրսևորի որպես մեծամիտ ուժ, որը ոչ մեկին հաշվի չի առնում, թշնամիներն ավելի շատ կլինեն։ Եթե դաշնակցային հարաբերությունների դաշտ մտնի, այդ դեպքում իրավիճակն այլ կլինի»,– ասաց մասնագետը։

Բացի այդ, Կարապետյանի ազդարարած նոր քաղաքական ուժի ստեղծման համար, Բադալյանի համոզմամբ, լուրջ խոչընդոտ կարող է դառնալ, նրա` անազատության մեջ գտնվելու հանգամանքն ու մեղադրյալի կարգավիճակը։ Հատկապես որ հայտարարությունից պարզ չէ, թե ինքը` Սամվել Կարապետյանն այդ նոր քաղաքական ուժում ինչ դերակատարություն է ունենալու` կուսակցության ղեկավարի՞, թե՞ աջակցողի։

«Եթե կուսակցության նախագահ է, դա մի էլեկտորալ բազա է ենթադրում, եթե աջակցող է, մեկ այլ։ Նույնը նաև արտաքին քաղաքական կողմնորոշմանն է վերաբերում։ Եթե ռուսական կողմնորոշման է լինելու, դա մի էլեկտորալ բազա է ենթադրում։ Այսինքն` կախված մի շարք պարամետրերից, էլեկտորալ բազայի տոկոսները տարբեր կարող են լինել»,– նշեց Բադալյանը։

Քաղտեխնոլոգը չշրջանցեց նաև Կարապետյանի` գործարար լինելու հանգամանքը` հիշեցնելով, որ հայաստանյան փորձը վկայում է` գործարար գործիչները, որպես կանոն, իրենց կուսակցությունները դիտարկում են իբրև սեփական ՍՊԸ–ներ` դրանցում չընդգրկելով քաղաքական անկախ մտածողությամբ անհատների։ Բացի այդ, նման կուսակցությունների շուրջ հավաքվում են հեշտ գումար վաստակելու սիրահարները և սկսում են «կլպելու» քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է 2026թ–ի հերթական ընտրություններին, քաղտեխնոլոգը համարում է, որ ժամանակահատվածը միանգամայն բավարար է ընտրություններին պատրաստվելու ու քաղաքական հայտ ներկայացնելու համար, եթե, իհարկե, քաղաքական ուժը ստեղծվի տարածված հայտարարությունից ոչ շատ ուշ` լավագույնը` 1 ամսվա ընթացքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին