ՀՀ–ում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի հատկանիշներով քրեական վարույթներն ավելացել են
Հուլիսի 31, 2025

ՀՀ–ում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի հատկանիշներով քրեական վարույթներն ավելացել են

By Հուլիսի 30, 2025 24

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ավելացել են սեռական թրաֆիքինգի դեպքերը։ 6 ամսվա տվյալներով` արդեն 22 քրեական վարույթ կա նախաձեռնված, որոնցից 15-ը սեռական շահագործման հիմքով են, 7-ը աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր են։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը։

Նա ներկայացրեց վերջին 5 տարիներին Հայաստանում արձանագրված թրաֆիքինգի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությունը` նշելով, որ Հայաստանում թրաֆիքինգի տարածված տեսակներն են հարկադիր աշխատանքն ու սեռական շահագործման ձևերը։

Ըստ այդմ՝ 2020թ․ նախաձեռնվել է 10 քրեական գործ, որոնցից մեկն է եղել սեռական շահագործման դեպք, 2021 թվականին՝ 16 քրեական գործ, որոնցից 7-ը վերաբերել են աշխատանքային թրաֆիքինգին, 9-ը՝ սեռական շահագործմանը։ 2022 թվականին 8 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հավասարաչափ հարկադիր աշխատանքի և սեռական շահագործման հատկանիշներով։ 2023 թվականին 27 քրեական վարույթ է նախաձեռնվել, 4-ը՝ սեռական շահագործման, 23-ը՝ հարկադիր աշխատանքի համար, 2024թ․՝ 38, որոնցից 20-ը սեռական շահագործման, 18-ը՝ աշխատանքային թրաֆիքինգ։

«Հիմնականում թրաֆիքինգի դեպքերով զոհերը սոցիալական խիստ ծանր պայմաններում գտնվող անձինք են, ովքեր չեն ունենում նույնիսկ տարրական կրթություն, բնականաբար ունենում են ցածր իրավագիտակցական մակարդակ, չեն ունենում որևէ մասնագիտություն, հարազատներ, տանիք, այս պատճառներով նրանք հասարակության այն խավի ներկայացուցիչներն են, որոնք կարող են դառնալ թրաֆիքինգի զոհ»,- նշեց Կիրակոսյանը։

Անդրադառնալով թրաֆիքինգի դեպքերի ներկա աճին՝ Կիրակոսյանը նշեց, որ դա նաև իրազեկման մեծ ծավալի աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքի` բացահայտված դեպքերի մասով։ Նրա խոսքով՝ բացահայտված դեպքերից շատերը կատարվել են նախորդող տարիներին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանի խոսքով՝ 2024 թվականին Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ է ճանաչվել 25 անձ, որոնցից 11-ը եղել են արական սեռի ներկայացուցիչներ, 14-ը՝ իգական։ Ընդ որում, դեպքերից 11-ը վերաբերել են սեռական շահագործմանը, 14-ը՝ աշխատանքային շահագործում։

«Ունեցել ենք նաև հատուկ կատեգորիայի 10 զոհեր (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք և անչափահասներ խմբ․), որոնցից 9-ը եղել են անչափահասներ, 1-ը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ»,- նշեց Թաթոյանը։

Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ զոհերից շատերը տառապում են «ստոկհոլմյան սինդրոմով»՝ աստվածացնելով իրենց շահագործողին։

Կիրակոսյանը՝ որպես առցանց թրաֆիքինգին վերաբերող քրեական վարույթի նախադեպ ներկայացրեց 2021 թվականին քննված գործը։ Անձը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել զոհերի հետ՝ պահանջելով մերկ կամ կիսամերկ լուսանկարներ ու տեսագրություններ, դրանք չստանալու դեպքում տարբեր սպառնալիքներ ներկայացնելով։ Անձը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների՝ արտերկրում թրաֆիքինգի ենթարկելու դեպքերին, Կիրակոսյանի խոսքով՝ վերջին տարիներին դրանց թիվը նվազել է։ Նախկինում աշխատանքային շահագործման դեպքեր են գրանցվել ՌԴ-ում (գյուղատնտեսության և շինարարության ոլորտում), իսկ սեռական շահագործման՝ Միացյալ Արաբական Էմիրություններում։

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է այլազգիների թրաֆիքինգը, մասնավորապես, խոսքը Հնդկաստանի քաղաքացիների մասին է։ Արդեն կան նախաձեռնված քրեական վարույթներ, որոնք վերաբերում են Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքերին։ Դրանց մի մասը կարճվել է, մյուսները դեռևս նախաքննության փուլում են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը 50% մաքսատուրք կսահմանի պղնձի ներմուծման վրա

Ռուսաստանից կես տարում 26.000 միգրանտ է արտաքսվել

Ագրեսիայի վերսկսման դեպքում Իրանի պատասխան գործողությունների աշխարհագրությունը և ռազմադաշտը կարող են փոխվել. ԻՀՊԿ

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Իսրայել՝ Գազայի շուրջ բանակցությունների համար

Պաղեստինի վերաբերյալ վերջնական փաստաթուղթն ընդունվել է 17 երկրների կողմից

ՀՀ-ն ողջունում է Ֆրանսիայի՝ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը․ ԱԳՆ

Լոնդոնի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են Այվազովսկու արձանը

Ուկրաինան շատ մոտ է Ռուսաստանի խորքը հարվածելու համար բալիստիկ հրթիռներ ստեղծելուն. Շմիգալ

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան միջուկային պատերազմի են պատրաստվում․ ԿԺԴՀ

Թուրքիայի ու Ադրբեջանի համար «միջանցքը» ամբողջ Սյունիքն է, ճանապարհը սողացող նվաճման առաջին քայլն է, ընդհանուր սահման են ուզում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)

Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ կամրջի տակ բախվել «Chevrolet»-ին

Կամչատկայում երկրորդ երկրաշարժն է տեղի է ունեցել

Մեծ Բրիտանիան հայտնել է օդանավակայաններում խոշոր խափանումների մասին

Իրանը փաստացի իր վերահսկողության տակ է վերցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». Sepah Pasdaran