«Ձեզ հետ որևէ հարց չեմ քննարկելու, Մամիջանյանն իմ սենյակի տեղը լավ գիտի»․ Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին. Տեսանյութ
Սեպտեմբերի 10, 2025

«Ձեզ հետ որևէ հարց չեմ քննարկելու, Մամիջանյանն իմ սենյակի տեղը լավ գիտի»․ Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին. Տեսանյութ

By Հունիսի 16, 2025 137

«Ես ձեզ նոր անուններով եմ կնքել, դուք ինձ համար պարոն անվստահությունն եք, պարոն Էդգար Ղազարյանը՝ պարոն իմփիչմենթը»,- հասարակական գործիչ Նարեկ Մալյանին Աժ-ում ընդունելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նշենք, որ Նարեկ Մալյանն ԱԺ-ում է, որպեսզի ընդդիմադիր երեք պատգամավորներից՝ Աղվան Վարդանյանից, Արթուր Խաչատրյանից և Ագնեսա Խամոյանից, ովքեր հարցազրույցներում հրապարակային պատրաստակամություն են հայտնել իրենց ստորագրությունները տալ իմփիչմենթի նախաձեռնության համար, ստանալ այդ ստորագրությունները։
Նա «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից վերցրեց համապատասխան ձևաթուղթը, և, այցելելով Աղվան Վարդանյանին, առաջարկեց ստորագրել այն։
Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել էր «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ Համապատասխան ձևաթղթի տակ այս պահին միայն «Պատիվ ունեմ»-ի 6 պատգամավորների ստորագրություններն են։
Աղվան Վարդանյանը Նարեկ Մալյանին հայտնեց, որ Մամիջանյանն իր տեղը լավ գիտի, և որ նրա հետ չի պատրաստվում որևէ հարց քննարկել․ «Ձեզ հետ հարցը չեմ քննարկելու, Մամիջանյանին փոխանցեք, որ ես տեղում եմ, թող բարձրանա, կքննարկենք։ Նա ասում էր՝ ձևաթուղթը ՀՀԿ գրասենյակում է, ինչպե՞ս է հայտնվել ձեզ մոտ»,- ասաց Վարդանյանը։
Մալյանը, դուրս գալով, լրագրողների հետ զրույցում կրկնեց իր կարծիքը՝ «Հայաստան» խմբակցությունը խոչընդոտում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը․ «Անվստահության գործընթացի հաղթահարման երկու պատ գոյություն ունի՝ ընդդիմության և իշխանության։ Երկուսն էլ հաղթահարվելու են»,- նշեց Մալյանը՝ հավելելով, որ աշխատանք է տարվում նաև ՔՊ-ականների հետ։
Ագնեսա Խամոյանը և Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում չէին, Մալյանը նրանց հետ չհանդիպեց՝ ձևաթուղթը վերադարձրեց Մամիջանյանին։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին