Ռայիսին լիակատար աջակցություն է հայտնել Պուտինին. Կրեմլ

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Այս մասին երկուշաբթի հայտարարել են Կրեմլում։

Կողմերն անդրադարձել են միջազգային օրակարգի որոշ հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովմանը և սիրիական կարգավորմանը։

Իրանի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների կապակցությամբ։