Прямой эфир տելեգրամ ալիքը հայտնում է, որ Մոսկվայի մարզում պայթեցրել են Եվրասիական ինտեգրման գաղափարի հեղինակ, հայտնի քաղաքագետ ու փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի Land Cruiser Prado ավտոմեքենան։ Մեքենայում եղել է Դուգինի դուստրը՝ Դարիա Դուգինան, ով տեղում մահացել է։
Աղբյուրը գրում է, որ Դուգինն իսկզբանե ծրագրել էր գնալ դստեր հետ նույն մեքենայով, սակայն վերջին պահին այլ մեքենա է նստել։
Պայթյունից անմիջապես հետո Ալեքսանդր Դուգինը ժամանել է մեքենայի պայթյունի վայր, որում գտնվում էր դուստրը՝ Դարիա Դուգինան։
0Comments