Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից բացի, օտարերկրյա ղեկավարներից ովքեր են մասնակցելու ՊՄՏՀ-ին:

«Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետեւ դեռեւս վերջնական հաստատումներ չկան»,-հավելել է Պեսկովը: ՊՄՏՀ-ն տեղի կունենա հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով: Կազմակերպիչը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամն է»: