Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավատում է, որ նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր սպասելիքները կարդարացնի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նազարբաևն իր լիազորությունները վայր էր դրել մարտի 20-ին: Իշխանության գլուխ է եկել Տոկաևը, որը մինչ այդ եղել է գերագույն պալատի անդամ: Նախագահի լիազորությունները կավարտվեն 2020 թվականին:
«Գիտեք, ես վերջերս որոշում ընդունեցի տեղափոխվել այլ աշխատանքի և հանձնել նախագահությունը, քանի որ յուրաքանչյուր սերունդ ունի իր ժամանակը, աշխատանքը, որը պետք անի: Տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում, և որոշել եմ ուշադրություն դարձնել ռազմավարական խնդիրների վրա: Կարծում եմ, որ նախագահ, Ղազախստանի հայտնի քաղաքացի Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իմ սպասելիքները կարդարացնի»,- ասել է Նազարբաևը Շամալգան գյուղի բնակիչների հետ հանդիպման հետ: Նրա խոսքերը փոխանցում է tengrinews.kz-ը:
0Comments