«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին

Մանրամասներ
իսրայել

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները սեպտեմբերի 30-ին հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում երեք բնակավայրի և Սաֆադ քաղաքի ուղղությամբ։

Այս մասին հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։

«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել Սաֆադ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիմադրության հրթիռների հարձակման թիրախում են հայտնվել նաև իսրայելական Քաբրի, Գեշեր Հասիֆ և Սաար բնակավայրերը։