Ուկրաինայի զինված ուժերը գրոհում են Կուրսկի շրջանը ռուսական տանկերով

Մանրամասներ
տանկ զորք շարասյուն

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում օպերացիայի համար օգտագործում են գրավված ռուսական զինտեխնիկա։ Ուկրաինայի Սումիի շրջանում ռուսական հայտնի T-90M տանկը լուսանկարել է AFP-ի լրագրող Ռոման Պիլեպեյը։

Տանկի կողամասում նկարվել է սպիտակ եռանկյունի` Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողությանը տեխնիկայի մասնակցության մարտավարական նշան:

«Գործակալությունը» գրում է, որ դա նկարում պատկերված T-90M-ն է, ինչը հաստատել է X սոցիալական ցանցի OSINT տեխնիկական հաշիվը, ինչպես նաև «Թելեգրամ»-ի ռուսական Z-ալիքները։
T-90M-ը ռուսական Т-90 տանկի մոդիֆիկացիան է, որն ընդունվել է ծառայության 2020 թվականին։ 2023 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է այն գովաբանել:

Պատերազմի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը գրավել են առնվազն հինգ այդպիսի տանկ՝ ըստ Oryx նախագծի տվյալների։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կորցրել է այդ տանկերից առնվազն 103-ը։ Oryx-ը հաշվում է երկու կողմերի կորցրած սարքավորումների թիվը՝ հիմնվելով հրապարակված լուսանկարների և տեսանյութերի վրա: