«Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ», - հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի», փոխանցում է «Ազատություն»-ը։
«Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով,- «դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»։
0Comments